National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.04.2021
Հարյուրավոր սփյուռքահայեր կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել գալ եւ կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը. պատգամավորի անդրադարձը՝ հնարավոր համաներմանը
1 / 6

Ապրիլի 13-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորն անդրադարձ կատարեց գործադրի կողմից հավանության արժանացած՝ զինվորական ծառայությունից խուսափած եւ 27 տարեկանը լրացած անձանց հնարավոր համաներմանը:

«Կարծում եմ, որ ճիշտ որոշում է, բայց մի խնդիր կա, որի մասին կուզենայի բարձրաձայնել: Ես հասկանում եմ բարոյական այն նշագիծը, թե ինչու է համաներման ժամկետը վերցված ներառյալ սեպտեմբերի 26-ը, այսինքն` ներառյալ պատերազմի մեկնարկը: Սակայն ես ստանում եմ հարյուրավոր նամակներ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից, որոնք ասում են, որ ուզում էին վերադառնալ եւ գնալ Արցախ, բայց, կորոնավիրուսով պայմանավորված, երկրներն ուղղակի թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան»:

Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց հարցը քննարկել եւ որպես ժամկետ նշագիծ սահմանել մինչեւ 2020-ի դեկտեմբերի 31-ը:

Նշենք, որ համաներումը կտարածվի մինչեւ 44-օրյա պատերազմի սկիզբը՝ 2020-ի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայակազմերի պարտադիր զինվորական ծառայությունից, ինչպես նաեւ վարժական հավաքներից խուսափած եւ Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց վրա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am